շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իմ աշխատասենյակում ամիսներով գիշերել են արցախախցիներ մինչև օթևան ունենան. Նորայր Հակոբյան

Իմ աշխատասենյակում ամիսներով գիշերել են արցախախցիներ մինչև օթևան ունենան. Նորայր Հակոբյան

Արցախահայերի հետ կապված խնդիրը մեր համայնքապետի, մեր թիմի, մեր ընկերների ցավոտ կողմն է. ովքեր այդ օրերին եղել են Մասիս համայնքում, տեսել են ինչ աշխատանք է իրականացվում, ու դրա մասին մենք չենք բարձրաձայնել, չենք խոսել մի պարզ պատճառով, որովհետև համարել ենք, որ այդ աշխատանքի վրա անուն ձեռք բերելը լավ բան չի։  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Մասիսի ավագնու նիստում համայնքապետ ընտրվելուց հետո իր խոսքում նշեց այդ դաշինքը ներկայացնող Նորայր Հակոբյանը, ով մինչ այդ համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։

«Յուրաքանչյուրս մեր ներածին չափով, Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ արել ենք անհնարինը։ Որևէ մեկը չի իմանա, որ ամիս ու կես Դավիթ Համբարձումյանի տեղակալի կաբինետում Արցախից ընտանիք է գիշերել՝ մինչև նրա համար օթևան ճարենք։

Որևիցե մեկը չգիտի, որ իմ աշխատասենյակում շուրջ 10 օր տարբեր ընտանիքներ են գիշերել, մինչև կարողանանք տեղավորել։

Շուրջ երկու-երեք հարյուր ընտանիքի երեք-չորս ամիս տարբեր ընկերական շրջապատներին խնդրել ենք կամ իրենց աջակցություն ենք ուզել, որպեսզի նրանց օթևանի հարցը լուծենք։ Ամեն օր շուրջ 800-900 ընտանիքի տրվել է սնունդ, առավոտյան, ցերեկը, երեկոյան։ Դրանք փաստեր են, դրանք տեսել են արցախցիները, բայց Երևանում ինչ-որ տեղ բնակվողը հանկարծ որոշում է, որ Դավիթ Համբարձումյանին կարող է սևացնել այդ հարցով։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Մենք արել ենք, անելու ենք և պետք է անենք։

Ավելին ասեմ, մենք ունենք մի շարք ծրագրեր Դավիթ Համբարձումյանի կողմից նախաձեռնած, որոնք պետք է նպաստեն, որ արցախահայության բարբառային կենտրոն ունենանք, յուրաքանչյուր բնակավայրում կամ եթե յուրաքանչյուր բնակավայրում չկարողանանք, ապա գոնե մոտ բնակավայրերում ունենանք արցախահայերի հավաքման կետ, որտեղ նրանք իրենց մտքերը և առօրյան փորձեն անցկացնել միասին։

Եվ ամենակարևորը՝ մենք պետք է ունենանք այնպիսի տեղեր, որտեղ պետք է զարգանա, խոսվի Արցախի բարբառով, յուրաքանչյուր բնակավայրի բարբառով»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31–ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:

Հիշեցնենք, որ Համբարձումյանը անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:

  • Կիսվել: