երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հրդեհ Ստեփանակերտում. Կանչի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ

Հրդեհ Ստեփանակերտում. Կանչի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 3-ին ժամը 20։42-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու համար, կանչի վայր է մեկնել ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է հրդեհը բռնկվել է թաղամասի աղբանոցում և քամու միջոցով տարածվել հարակից չոր խոտածածկ տարածքներում և թփուտներում։

Գնահատելով իրավիճակի բարդությունն ու ռիսկը, հրշեջներին օգնության է հասել ևս 2 մարտական հաշվարկ։

Կրակի տարածման վտանգը կանխվել է։

 
 
 
 
 

 

 

  • Կիսվել: