Հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է կրկին պարտադրել խաղաղություն. ԱՀ նախագահ
Վերջին ժամանակներում հաճախակի դարձած պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Այս մասին սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
"Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք արդեն ընտրել ենք մեր ճանապարհը",- ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նախագահի խոսքով՝ հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն:
Այս նյութը հասանելի է նաևРусский