Էրդողանը հաստատել է Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղում անօրինական ներխուժումն ու սադրանքները շարունակելու ծրագրերը. Սնել
Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում գրառում է արել Թուրքիայի՝ ԼՂ տարածքում անօրինական ներխուժման մասին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի՝ մի շարք երկրներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անօրինական ներխուժումն ու սադրանքները շարունակելու ծրագրերը:
Այն հարցին, թե ինչ եք անում Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Միջերկրական ծովի արևելքում, Էրդողանը պատասխանել է. ՛՛Այո՛, մենք ներկա ենք Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում և կշարունակենք մնալ այնտեղ՛՛,-գրել է Սնելը: