Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի ղեկավարների և հայ այլ գերիների շինծու գործերով կեղծ դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ իբրև թե ՛՛ցուցմունք՛՛ է տվել այսպես կոչված ՛՛տուժող՛՛ Իլհամ Մամեդովը, որը նշել է, թե պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իրեն իբրև թե ՛՛խոշտանգել է՛՛:
Դատական նիստը շարունակվում է։


