երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ

Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ

Արցախում պատերազմի դեմ բազմաթիվ ստորագրահավաքներ ենք արել, որին մասնակցել եմ․ իր՝ «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրք պատմաբան  Թաներ Աքչամը։

Նա նշեց, որ Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել.«Ես աջակցում եմ, որ Արցախի ժողովուրդը կարողանա իրացնել իր իրավունքները։ Մեծ հույսեր չեմ փայփայում այդ հարցում, քանի որ  դա հիշեցնում են Ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերագտնել փորձող հայերի դեպքերը, հիշեցնում է նաև բազմաթիվ այն պաղեստինցիներին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Ամենակարևորը, որ պետք է նշեմ, մարդու վերադառնալու իրավունքն է, որի համար պետք է պայքարել»։

  • Կիսվել: