ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել

Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում Արցախի Պաշտպանության նախարարությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

  • Կիսվել: