շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի. Մասիս Մայիլյան

Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի. Մասիս Մայիլյան

Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, և այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:

Այս մասին այսօր Արցախի Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
 
«ԱՀ Նախագահի հետ ունեցել ենք տարբեր քննարկումներ, որի ընթացքում նախանշել ենք, թե հատկապես որ ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի: Առաջնահերթությունների շարքում են Հարավային Ամերիկան, Հունաստանը և Կիպրոսը: Նշեմ նաև, որ Սփյուռքի մեր բարեկամների հետ ունենք նախնական պայմանավորվածություն, համաձայն որի, նրանք հնարավոր այդ ծախսերի մի մասը հոգալու են: Վերջին շրջանում տարվում են աշխատանքներ այլ երկրներում ևս համագործակցությունն ընդլայնելու համար»,- մասնավորապես նշել է Մ. Մայիլյանը:
 
ԱԳ նախարարի խոսքով՝ գալիք տարում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ նախատեսվում է Շուշիում վերականգնված Գոհար տիկնոջ Վերին մզկիթի տարածքում ստեղծել  հայ-իրանական գիտամշակութային կենտրոն, որի միջոցով կփորձեն խթանել հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: