երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ

ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ

Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կայացել է Նորայր Մուսայելյանի և հայտնի գործարար, բարերար, հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանի հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից, մանրամասնելով, որ հանդիպմանը քննարկվել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերը և Արցախում գյուղատնտեսության զարգացման հեռանկարները:


Երկուստեք կարևորվել է Արցախում գյուղատնտեսության զարգացման դերն ու նշանակությունը՝ որպես պարենային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման:

  • Կիսվել: