5 տարի առաջ Ադրբեջանը չէր կարող հասնել հաջողությունների, եթե բանակցային ողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին. Օհանյան
«5 տարի առաջ Ադրբեջանը չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին»,- 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ Արցախի թեման իրենց համար փակ չէ. «Հանցագործ գործողություններով հակամարտությունն ավելի է սրել, հակամարտությունը չի ավարտվել, ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի։
Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի։
Եթե այս երկու հանգամանքը գոյություն ունենա, ապա բանակցություններն այլընտրանք չունեն։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի ղեկավարության հետ լուծարեցին Մինսկի խումբ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի էջը գոնե իրենց գործողությունների մեջ փակել են»,- ասաց Օհանյանը։


