ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Զինվորականների ըմբշամարտի առաջնությունում մեր թիմերը կազմված են կանոնների խստիվ պահպանմամբ. նախարարը՝ մրցույթին հայտնի ըմբիշներին չներգրավելու մասին

Զինվորականների ըմբշամարտի առաջնությունում մեր թիմերը կազմված են կանոնների խստիվ պահպանմամբ. նախարարը՝ մրցույթին հայտնի ըմբիշներին չներգրավելու մասին

Մրցույթն ունի հստակ  կանոնակարգ, հստակ ընթացակարգեր ու կանոններ, մեր թիմերը կազմված են այդ կանոնների խստիվ պահպանմամբ, սա է պատճառը, որ  թվարկված ըմբիշները ներառված չեն  հավաքական կազմում։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե նոյեմբերի 20-22-ը Երևանում անցկացվվող զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության՝ ՀՀ ներկայացնող թիմում ինչու օրինակ ընդգրկված չեն հայտնի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Մալխաս Ամոյանը:  

«Վերջին հաշվով սրանք ԶՈՒ-երի  ֆիզիկական կարողությունների ցուցադրման և դրանց բարելավման  անհրաժեշտություն ունեն ու կարծում եմ ՝ պետք է ճիշտ ծառայեն այդ նպատակին: Սա հստակ ընթացակարգով իրականացվող աշխարհի առաջնություն է՝ բանակայինների կազմից, և  բնականաբար, պետք է պահպանել կանոնակարգի բոլոր կետերը, դա կարծում եմ սկզբունքային հարց է և այստեղ հենց այդ իրավիճակն է»,- ընդգծեցնախարարը:

Անդրադառնալով մարզիկների դժգոհությանը՝ նա նշեց, որ իհարկե, հասկանում է  մարզիկների ցանկությունը՝ այս մրցույթին մասնակցելու առումով,  բայց և ընդգծեց.«Պետք է ապահովենք միջազգային ստանդարտի առաջնության կազմակերպում մեր երկրում և դա անելու ենք»:

  • Կիսվել: