ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կառավարությունը մշակում է միասնական չափորոշիչ հայերենի օնլայն-տեքստերի համար

Կառավարությունը մշակում է միասնական չափորոշիչ հայերենի օնլայն-տեքստերի համար

Հայաստանի կառավարությունը մշակում է միասնական չափորոշիչ հայերենի օնլայն-տեքստերի համար։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Համակարգը, նախարարի խոսքով, թույլ կտա օնլայն-ռեժիմով ստուգել հայերենի իմացության մակարդակը եւ անգամ հավաստագիր ստանալ։ Նախագիծը, նշել է Անդրեասյանը, իրականացնում է Լեզվի պետական կոմիտեն «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ։

«Այս եւ այլ նախագծեր ուղղված են հայերենի այսպես կոչված «թվային կենսունակության» զարգացմանը, ինչը թույլ կտա պահպանել նրա օգտագործումը արտասահմանում հայերի շրջանում, այդ թվում թվային տարածքում»,- բացատրել է կառավարության ներկայացուցիչը։

2025թ. նման նախաձեռնությունների համար նախատեսվում է հատկացնել 76 մլն դրամ։

  • Կիսվել: