Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Վրաստանին
Զարգացման մրցաշարի խաղային երկրորդ օրը Հայաստանի մինչև 15 տարեկանների ընտրանին մրցեց Վրաստանի իրենց հասակակիցների հավաքականի հետ։
Խաղի հիմնական ժամանակի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ 2:2:
Հաղթողը պարզ դարձավ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում։ Ուժեղ գտնվեցին հայ ֆուտբոլիստները՝ 5:3:
Հավելենք, որ այսօր խաղադաշտ դուրս կգա նաև Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը։ Մրցակիցը կլինի Լատվիան։ Խաղի մեկնարկը 17։00-ին է։