չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Զախարյանը կկարողանա մասնակցել Իսպանիայի գավաթի խաղին

Զախարյանը կկարողանա մասնակցել Իսպանիայի գավաթի խաղին

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն առանց սահմանափակումների մարզվել է ընդհանուր խմբում և հունվարի 5-ին կարող է մասնակցել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Պոնֆերադինայի» հետ խաղին:

«Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբով բոլորի հետ և առանց սահմանափակումների։ Նա պատրաստ է կիրակի օրը խաղալ «Պոնֆերադինայի» դեմ։ Սակայն վաղը մարզում է լինելու, որից հետո մարզիչը կկողմնորոշվի մեկնարկային կազմի հարցում»,- «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

  • Կիսվել: