Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։
Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթող ճանաչվեց Բեգոյանը, քանի որ նա կատարել էր ավելի բարձր միավոր տվող հնարք։