երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ըմբշամարտի ԵԱ. Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում

Ըմբշամարտի ԵԱ. Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու ժամանակից շուտ հաղթեց Իրակլի Ձիմիստարիշվիլիին:

Այս մասին գրել է Armsport.am-ը։ 

Գոտեմարտի ընթացքում Գևորգը պարտվում էր 0-5 հաշվով:

1/4 եզրափակչում Ղարիբյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռազվան Առնաուտը:

  • Կիսվել: