Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը մրցեց մոլդովացի Դոնիոր Իսլամովի հետ և շատ արագ առավելության հասավ 9:0 հաշվով:
Ավելի ուշ Եվրոպայի չեմպիոն տիտղոսի համար կպայքարի Հայաստանի Մալխաս Ամոյանը և բրոնզե մեդալի համար կմրցի Կարապետ Չալյանը:
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: