չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
WTA-500. Էլինա Ավանեսյանը պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

WTA-500. Էլինա Ավանեսյանը պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։ Եզրափակիչը հունվարի 5-ին է։

  • Կիսվել: