ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 37-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող WTA-1000 շարքի Madrid Open մրցաշարի մեկնարկում։

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 71-րդ ռակետ, ամերիկացի Քերոլայն Դոուլհայդի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Երկրորդ շրջանում Քերոլայն Դոուլհայդի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովան, որն առաջին շրջանում ազատ էր։

Madrid Open-ի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

  • Կիսվել: