չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Վերադառնում ենք աշխատանքի. Ռոնալդուն 2025 թ. առաջին մարզումից լուսանկար է հրապարակել

Վերադառնում ենք աշխատանքի. Ռոնալդուն 2025 թ. առաջին մարզումից լուսանկար է հրապարակել

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարներ է հրապարակել նոր օրացուցային տարվա առաջին մարզումից՝ նկարները տեղադրելով X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Վերադառնում ենք աշխատանքի»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
 

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: