ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել ինտրիգների մեջ

Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել ինտրիգների մեջ

Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ: Այս մասին նշված է Վան ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությունում․

«Մենք նույնպես լիահույս ենք ,որ այն ինչ տեղի ունեցավ երեկ՝ խաղի ժամանակ, չի վրիպել հանդիպման պատվիրակի և տեսուչի տեսադաշտից, անկախ նրանից, թե ոմանց անպարկեշտ բառամթերքը ինչ լեզվով էր:

Գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետխաղային ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը կարելի է ընդունել անկյունաքարային՝ «Պայքարը լինելու է թեժ, խաղադաշտի սահմաններում», մնացյալ բոլոր մեղադրանքները մեր հասցեին ոչ այլ ինչ են, քան էժանագին մանիպուլյացիա:

Հ.Գ. Վան ՖԱ-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում:
Կհանդիպենք ապրիլի 30-ին, թեժ է լինելու...»:

  • Կիսվել: