ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի արծաթե և բրոնզե մեդալակիրներ

Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի արծաթե և բրոնզե մեդալակիրներ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ են գրանցել՝ նվաճելով երեք մեդալ:

Օղակների վարժության եզրափակչում Վահագն Դավթյանը 14.333 միավորով արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 14.200 միավորով՝ բրոնզե մեդալի։

Ավելի վաղ նժույգ թափերում հանդես եկած Համլետ Մանուկյանը 14.700 միավորով դարձել էր ոսկե մեդալակիր։

Հայաստանի մարզիկները շարունակում են վստահ հանդես գալ աշխարհի գավաթի խաղարկությունում՝ հերթական անգամ բարձր պահելով երկրի անունը միջազգային հարթակում։

 

  • Կիսվել: