ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները` Եվրոպայի նորընծա արծաթե մեդալակիրներ Լիանա Գյուրջյանն ու Աննա Ամրոյանը, գոհացուցիչ են համարում ԵԱ-ի այս արդյունքները:

Կանանց ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արածթե մեդալը կապում է նախորդ մրցաշարերում ունեցած անհաջողությունների հետ:

«Երեք տարի չէի կարողանում մեդալներ նվաճել վնասվածքների պատճառով: Այս մեդալն ինձ համար անասելի կարևոր ու թանկ է: Նախորդ բոլոր պարտություններն ու դժվարությունները իմ այս հաղթանակների նոր սկիզբն էին: Ես էլ, մարզիկներն էլ գոհ ենք իմ արդյունքներից, քանի որ նոր կիլոգրամներ բարձրացրեցի ու վեց հաջող մոտեցում կատարեցի: Ինձ համար պատիվ էր մրցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի հետ: Նպատակս է՝ առավել արժանի մրցակցություն ապահովել ապագայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը:

Հավաքականի երիտասարդ անդամ Աննա Ամրոյանն այս հաջողության համար շնորհակալ է իր մարզիչներին:

«Այս տարվա Եվրոպայի առաջնության արդյուներից գոհ եմ, քանի որ երկու ամիս առաջ ծնկի վիրահատության էի ենթարկվել ու չէի հավատում, որ մեդալակիր կդառնամ: Բայց իմ համառ կամքի շնորհիվ կարողացա ունենալ այս մեդալները»,-ասաց Ամրոյանը:

Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանին թիմային հաշվարկում Եվրոպայի առաջնության հաղթող է:

 

  • Կիսվել: