Ծանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:
Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը։
Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտը Վարազդատ Լալայանն է: Նախնական հայտը երկամարտում 450 կգ է:
Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունքով (215+252) եւ նվաճել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:
2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով հռչակվեց աշխարհի չեմպիոնի (215+252):
Տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Կանանց +87 կգ քաշայիների A խմբում մրցահարթակ դուրս կգան Ջուլիետա Ավանեսյանը եւ Մերի Թումասյանը: Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: Ջուլիետա Ավանեսյանի նախնական հայտը երկամարտում 225 կգ է, Մերի Թումասյանը հայտավորվել է 215 կգ-ով:
Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի Մ20 չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:
Մերի Թումասյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է, Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր:
Կանանց +87 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 9 մեդալ՝ 1 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ:
Ոսկե մեդալակիր է դարձել Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):