ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը:

Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:

  • Կիսվել: