ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ծանրամարտի ԵԱ. Ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ. Ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Կանանց 76 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանը եւ Միլենա Խաչատրյանը, տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Մնացական Աբրահամյանը:

Առաջինը մրցահարթակում կլինի Մնացական Աբրահամյանը:

Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 8 ծանրորդ: Մնացականյան Աբրահամյանի նախնական հայտը երկամարտում 365 կգ է:

Մնացական Աբրահամյանը Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:

Տղամարդկանց 89 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Երեկոյան մրցահերթում կանանց 76 կգ քաշային կարգում կմրցեն Աննա Ամրոյանը եւ Միլենա Խաչատրյանը:

Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

 

Միլենա Խաչատրյանը Եվրոպայի Մ20 չեմպիոն է, Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կմրցի 11 ծանրորդ: Հայաստանի երկու ներկայացուցիչների նախնական հայտը երկամարտում 230 կգ է:

 

Կանանց 76 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

 

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 3 արծաթ, 1 բրոնզ:

 

Առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Բրոնզե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151): Արծաթե մեդալներ են նվաճել նաեւ Գոռ Սահակյանը (338, 153+185) եւ Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185): 

  • Կիսվել: