Տիգրան Եսայանը հեռացավ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Տիգրան Եսայանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա պայմանագրի ժամկետը ավարտվել է, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Եսայանը թիմի ղեկը վերջին անգամ ստանձնել էր 2024 թվականի փետրվարին։ Այս ընթացքում «Արարատը» նրա գլխավորությամբ անցկացրել է 47 պաշտոնական հանդիպում՝ տանելով 16 հաղթանակ, գրանցելով 9 ոչ-ոքի և կրելով 22 պարտություն։
«Արարատը» շնորհակալություն է հայտնում Տիգրան Եսայանին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա գործունեությունում։