ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել

Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, Ինստագրամի Storys բաժնում լուսանկար է հրապարակել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանի հետ:

Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը երեկ կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մոլդովայում անցկացված առաջնությունում Լալայանին պարգևատրել է հենց Լաշա Տալախաձեն:

  • Կիսվել: