ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը․ հայտնի են մանրամասները

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը․ հայտնի են մանրամասները

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Armsport.am-ի փոխանցմամբ հայտնում է Metaratings-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի շուրջ տիրող անորոշությամբ։ Հունիսի սկզբին իսպանացի մասնագետը բանակցություններ էր վարում «Ինտերի» հետ և կարող էր փոխել ակումբը։

Արդյունքում, իտալական ակումբը դիմել է այլ տարբերակի ու հունիսի կեսերին պայմանագիր է կնքել խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինայի հետ, որն հանդես էր գալիս Զագրեբի «Դինամոյում»։

  • Կիսվել: