ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շախմատի անհատական ԵԱ. Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսում են 3-րդ տեղը

Շախմատի անհատական ԵԱ. Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսում են 3-րդ տեղը

Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին:

9  տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը 6,5-ական միավորով բաժանում են 3-9-րդ տեղերը։

Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Մկրտչյանն ունեն 5-ական, իսկ  Սուսաննա Գաբոյանը՝  4,5 միավոր։

Ութ միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է սերբ Տեոդորա Ինյաչին:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

  • Կիսվել: