շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
ՌՊԼ․ «Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը մասնակցեց խաղին

ՌՊԼ․ «Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Օրենբուրգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

75-րդ րոպեին աչքի ընկավ ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 73-րդ րոպեին։

«Կրասնոդարը» 9 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Լոկոմոտիվից»։

  • Կիսվել: