Ռոնալդոն վաճառել է «Վալյադոլիդում» իր բաժնեմասը
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն վաճառել է իսպանական «Վալյադոլիդի» իր բաժնեմասը, հաղորդում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացին ակումբի սեփականատեր էր դարձել 2018 թվականին։
«Ռեալ Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախագահ և մեծամասնական բաժնետեր Ռոնալդո Լուիս Նազարիո դե Լիման հայտարարել է ակումբի մեծամասնական բաժնեմասը հյուսիսամերիկյան ներդրումային խմբին փոխանցելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին՝ եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս նոր փուլը նշող նոր նախագծի մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն առաջիկա օրերին», — ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Վալյադոլիդը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։ Թիմը 37 խաղից հետո վաստակել է 16 միավոր և կորցրել է բարձրագույն դիվիզիոնում մնալու հնարավորությունները։