Ռեալը սուպերտրանսֆեր է նախատեսում
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու տարբերակը։ Ռոդրին Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է և «Ոսկե գնդակի» գործող մրցանակակիր, գրում է armsport.am-ը:
Ինչպես հաղորդում է Bild-ը, ֆուտբոլիստն ինքը չի ծրագրում փոխել ակումբային գրանցումը։
Այս մրցաշրջանում Ռոդիրն անցկացրել է ընդամենը երեք հանդիպում։ Ֆուտբոլիստը բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը ծանր վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։
Մադրիդյան գրանդը Ռոդրիին այլընտրանքային տարբերակ է համարում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին: Սակայն այս դեպքում ևս կան դժվարություններ․ Լոնդոնի «Արսենալը» կիսապաշտպանին ձեռք բերելու լավ հնարավորություններ ունի։ Այս մասին արդեն հայտնում է Cadena Ser-ը։