«Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով, Մբապեն ստացավ առաջին կարմիր քարտն Իսպանիայում
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ալավեսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։
34-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան՝ խփելով խաղի միակ գոլը։
Իսկ ահա խաղի 38-րդ րոպեին մրցակցի ոտքին հարվածելու համար հեռացվեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ստացավ առաջին կարմիր քարտն Իսպանիայում։