Ռեալին հաղթելու հնարավորությունը մեկ տոկոս է․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը նվազագույն շանսեր ունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպմանը (2-3) պարտվելուց հետո, գրում է armsport.am-ը:
«Եթե հանդիպումից առաջ հարցնեք, թե ինչ հավանականություն կա, որ մենք հաղթենք՝ հաշվի առնելով մեր իրավիճակը, ես կասեմ, որ շանսերը նվազագույն են՝ 1 տոկոս։
Բայց քանի դեռ հնարավորություն կա, մենք կփորձենք, դա հաստատ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 19-ին։