ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ռաֆինյան սպառնացել է հեռանալ, եթե Բարսելոնան կատարի այդ տրանսֆերը

Ռաֆինյան սպառնացել է հեռանալ, եթե Բարսելոնան կատարի այդ տրանսֆերը

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում «Միլանի» հետ՝ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերի շուրջ։ Այս տեղեկությունը դժգոհություն է առաջացրել բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի մոտ, որը չի ցանկանում մրցակցել Լեաուի հետ հարձակման ձախ թևում։

Բրազիլացին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ եթե Լեաուն տեղափոխվի «Բարսելոնա», ինքը կսկսի քննարկել թիմից հեռանալու հնարավորությունը։ Նշվում է, որ Ռաֆինյան առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայից։

2024/25 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 57 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

 

  • Կիսվել: