ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փոքր տարիքում ինձ դուր էր գալիս գոլ խփել, ստեղծել․ Ռոման Բերեզովսկի

Փոքր տարիքում ինձ դուր էր գալիս գոլ խփել, ստեղծել․ Ռոման Բերեզովսկի

«В мире спорта» հանդեսի հատուկ թղթակից Ալեքսանդր Կոսյակովը զրուցել է Ռոման Բերեզովսկու հետ, որը ռուս ֆուտբոլասերներին հայտնի է իր ելույթներով ռուսական թիմերում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», մոսկովյան «Տորպեդոյում» և «Դինամոյում», ինչպես նաև մերձմոսկովյան «Խիմկիում»։ Սակայն ամենից շատ նրան հարգում և սիրում են Հայաստանում, որի ազգային հավաքականում նա անցկացրել է 94 հանդիպում, գրում է armsport.am-ը:

Հարցազրույցում խոսվել է Բերեզովսկու երկար ու բարդ ֆուտբոլային ճանապարհի մասին, այն մարդկանց, ովքեր ձևավորել են նրա անձը, այն դժվարությունների, որոնք կոփել են նրա բնավորությունը, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է նա դարձել 11 մետրանոցների «հետ մղող»։ Նա հիշել է նաև հանդիպումները Ֆյոդոր Չերենկովի և Ռաուլի հետ։
 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

 

— Դու ապրել ես հայկական ընտանիքներով շրջապատված, կլանել ես նրանց կենցաղը, մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները, խոսում ես հայերեն՝ ինչպես քո մայրենի լեզվով։ Ինձ թվաց, թե հարցազրույցներ տալիս ժամանակ ես վատնում՝ ճիշտ արտահայտություններ ընտրելու վրա։ Դու ի՞նչ ես կարծում, այդ քո հայերենն է խանգարում, որ ռուսերենով ավելի հստակ արտահայտվե՞ս։

— Ո՛չ։ Պարզապես ես Մոսկվայում ապրողի պես արագ չեմ խոսում (ծիծաղում է)։ Իսկ ռուսերենիս հետ ամեն ինչ կարգին է։ Ծննդյանս օրից այդ լեզվով եմ խոսում, ու որևէ խնդիր չունեմ։

— Իսկ ո՞րտեղից քեզ այդքան բարձր հասակ։ Քո հայրիկը բարձրահասա՞կ էր։ Ես մի մանկական թիմի լուսանկար եմ տեսել, որտեղ տղա Ռոմա Բերեզովսկին բոլորից փոքրիկն է, այն էլ՝ դարպասապահ։

— Այո՛, այդպիսի նկար կա, առաջինը դու չես նկատել (ծիծաղում է)։ Հայրս բարձրահասակ էր, բայց ես ու եղբայրս գերազանցել ենք նրան։ Ես 1 մետր 88 սմ եմ, եղբայրս՝ երեք սանտիմետրով կարճ։ Ես շատ բարձրացա հասակով 14-ից 16 տարեկանում։ Ինչ վերաբերում է այդ լուսանկարին, այնտեղի բոլոր տղաները 1973 թ․ ծնված են, ինձնից մեկ տարով մեծ։

Շարունակությունը՝ այստեղ:

  • Կիսվել: