հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Պետք է պատրաստենք փոխարինողների հիմնական թիմի համար. Արայիկ Հարությունյանը դիմավորել է պատանի ու երիտասարդ ծանրորդներին

Պետք է պատրաստենք փոխարինողների հիմնական թիմի համար. Արայիկ Հարությունյանը դիմավորել է պատանի ու երիտասարդ ծանրորդներին

Հայաստանի ծանրամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականները վերադարձել են աշխարհի առաջնությունից:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, հավաքականներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու բազմաթիվ երկրպագուներ:

«Եթե համեմատենք նախորդ տարիների արդյունքների հետ, ակնհայտ է, որ այս անգամ չեմպիոն ունենք: Մարզիչների հետ կվերլուծենք այս առաջնության արդյունքները, որպեսզի հաջորդ տարիներին էլ ավելի լավ արդյունքներ ցույց տանք: Եվ, իհարկե, պետք է պատրաստենք փոխարինողների մեր հիմնական թիմի համար, քանի որ մրցակցությունը թիմի ներսում շատ կարևոր է»,-ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Արայիկ Հարությունյանը:

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից չեմպիոն դարձավ Գրիգոր Ղազարյանը, Հարություն Հովհաննիսյանը նվաճեց ԱԱ-ի արծաթե մեդալը, իսկ կանանց թիմից Ալեքսանդրա Գրիգորյանն արժանացավ բրոնզե մեդալի:

 

  • Կիսվել: