Պատասխան խաղում մենք պետք է հաղթենք. Ֆլիկ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 3:3 հաշվով ոչ ոքի արդյունքը Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։
«Մենք անհաջող մտանք խաղի մեջ, բայց անմիջապես վերադարձրինք կորցրածը։ Երկրորդ խաղակեսը գրավիչ էր։ Պատասխան խաղում մենք պետք է հաղթենք։ Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ մեզ սպասվում է եզրափակիչ եզրափակչից առաջ։
Գիտակցում էի, որ խաղում են երկու մեծագույն թիմեր։ Նրանք իրենց հարուստ փորձը ցուցադրեցին 2:0 հաշվով առավելություն ստանալիս։ «Ինտերը» լավ է խաղում նա ստանդարտներն իրացնելիս, բայց Լամին Յամալը մեզ ցույց տվեց քամբեքի ուղին։ Նրա գոլը շատ մեծ նշանակություն ուներ»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Իսպանիայի հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստը 24-րդ րոպեին անհատական անցումով մտել էր մրցակցի տուգանային հրապարակ, խուսափել մի քանի պաշտպանների վերահսկողությունից եւ գրավել դարպասը։
Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա մայիսի 6-ին։