ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում

Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում

Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը:

Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը։

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել16-րդ հորիզոնականը:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 47-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: