Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Կարլո Անչելոտին դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Իտալացին պայմանագիր է կնքել և թիմի հետ կսկսի աշխատել մայիսի վերջից։
«Կարլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքական բերելը ոչ միայն ռազմավարական քայլ է։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է այն մասին, որ մենք մտադիր ենք վերականգնել պատվո հարթակի վրա մեր առաջին տեղը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և հիմա նա կգլխավորի մոլորակի ամենամեծ թիմը։ Միասին մենք նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ», — ասել է CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։
65-ամյա մասնագետը կհեռանա «Ռեալից» Լա Լիգայի մրցաշրջանի վերջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումից հետո։
Կարլոն կդառնա Բրազիլիայի տղամարդկանց հավաքականի առաջին օտարերկրացի մարզիչը։
Այսօր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել է, որ Խաբի Ալոնսոն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և կփոխարինի Անչելոտիին։