հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
«Ոսկե գնդակ-2025». տղամարդկանց ու կանանց լավագույն ակումբները, տարվա լավագույն մարզիչն ու հարձակվողները

«Ոսկե գնդակ-2025». տղամարդկանց ու կանանց լավագույն ակումբները, տարվա լավագույն մարզիչն ու հարձակվողները

2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ «Արսենալի» կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։  «Արսենալը» նվաճել է Կանանց Չեմպիոնների լիգան:

Տղամարդկանց անվանակարգում լավագույնը դարձել է «Պարի Սեն-Ժերմենը»՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:

Մրցանակաբաշխությունը կազմակերպել է France Football-ը Փարիզի «Շատլե» թատրոնում: 2024-ին տղամարդկանց լավագույն ակումբ էր «Ռեալ Մադրիդը», կանանց՝ «Բարսելոնան»:

«Արսենալի» ֆուտբոլիստ Վիկտոր Յոկերեշը նվաճել է Գերդ Մյուլերի անվան մրցանակը: Շվեդ խաղացողը ճանաչվել է 2025 թվականի լավագույն հարձակվող:

Կանանց անվանակարգում հաղթանակ է տարել «Բարսելոնայի» խաղացող Էվա Պայորը:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարձավ պատմության երկրորդ մարզիչը, որը արժանացավ Յոհան Կրոյֆի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին։

Հավակնորդների ցուցակում էին նաև Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Անտոնիո Կոնտեն («Նապոլի»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Առնե Սլոթը («Լիվերպուլ»)։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը նախորդ մրցաշրջանում փարիզյան գրանդի հետ գրանցեց ոսկե թրեբլ՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։

Հիշեցնենք, որ Կրոյֆի մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Բրազիլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

Լամին Յամալը France Football-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ խաղացող: 18-ամյա «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվողը «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Ռայմոն Կոպայի անվան մրցանակը: Իսպանացին այս մրցանակը շահել է երկրորդ տարին անընդմեջ:

Մրցանակին կարող են հավակնել 21 տարեկանից ոչ մեծ ֆուտբոլիստներ: Յամալը քվեարկության արդյունքում առաջ է անցել Պաու Կուբարսիից («Բարսելոնա»), Այուբ Բուադիից («Լիլ»), Դեզիրե Դուեից (ՊՍԺ), Էստևաոյից («Չելսի» / «Պալմեյրաս»), Դին Հոյսենից («Ռեալ» / «Բորնմութ»), Մայլզ Լյուիս-Սքելիից («Արսենալ»), Ռոդրիգո Մորուից («Պորտու»), Ժոաու Նևեշից (ՊՍԺ) և Քենան Յըլդըզից («Յուվենտուս»):

Վիկի Լոպեսը նվաճեց կանանց Կոպա մրցանակը, իսկ Սարինա Վիգման դարձավ Յոհան Կրոյֆի մրցանակակիր:

Ըստ armsport.am-ի:

  • Կիսվել: