Նաիր Թիկնիզյանը պարզաբանել է Ակրոնի դեմ խաղին չմասնակցելու պատճառը
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը СЭ-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի մրցաշրջանի վերջին՝ «Ակրոնի» դեմ խաղին։
«Ինձ ոչ մարզումային գործընթացից են հեռացրել, ոչ էլ առաջիկա խաղից։ Ես երկխոսություն եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ, որի ընթացքում ներկայացրել եմ իմ դիրքորոշումն ապագայիս վերաբերյալ։ Նրանք ընդունել են այդ դիրքորոշումը, և այդ պատճառով ես չեմ մեկնի խաղին։ Ինչ վերաբերում է հեռացման մասին լուրերին, ակումբի և ղեկավարության հետ որևէ կոնֆլիկտ չկա», — ասել է Թիկնիզյանը СЭ-ին։
ՌՊԼ-ի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո (2:2) Թիկնիզյանը լրագրողներին հայտնել էր, որ դժգոհ է թիմում իր կարգավիճակից։ Մայիսի 20-ին Telegram-ի «Нежурналист Иванов» ալիքը տեղեկություն էր տարածել, թե Թիկնիզյանը հեռացվել է հիմնական կազմի մարզումներից, սակայն «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հերքել էր այդ լուրերը։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։ Թիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։
ՌՊԼ-ի 30-րդ տուրի «Ակրոն» – «Լոկոմոտիվ» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Սամարայում։
Աղբյուրը՝ Armsport.am: