Նաիր Տիկնիզյանը համաձայնության է եկել սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը համաձայնության է եկել սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի հետ: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Տիկնիզյանը Բելգրադ կմեկնի հունիսի 21-ին ու բուժզննում կանցնի:
Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրերին Տիկնիզյանը հանդես էր եկել սուր հայտարարությամբ, ըստ որի` ինքը չի կարող մնալ պահեստայինների շարքում ու 4 տարվա ընթացքում չհաղթել ոչ մի մրցանակ: