Մյունխենի «Բավարիան» 34-րդ անգամ հաղթեց Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում
Մյունխենի «Բավարիան» ժամանակից շուտ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության հաղթող, այն բանից հետո, երբ 32-րդ տուրի «Բայեր»-«Ֆրայբուրգ» խաղը ավարտվեց ոչ-ոքի։
Ոչ-ոքիից հետո «Բայերը» (68 միավոր) առաջնության ավարտից երկու տուր առաջ չի կարողանա հասնել առաջատար «Բավարիային» (76): Մյունխենի «Բավարիան» 34-րդ անգամ դարձավ Գերմանիայի ֆուտբոլի չեմպիոն։ Այս ցուցանիշով թիմը ազգային ռեկորդակիր է: Մյունխենյան ակումբը գլխավորող բելգիացի Վենսան Կոմպանիի համար սա առաջին ազգային չեմպիոնական գավաթն է մարզչական կարիերայում։