Մուսաևը նշել է Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա տեղափոխվելու գլխավոր պայմանը
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության և դրա գլխավոր պայմանի մասին։
«Հավանաբար, երբ ես նոր էի գլխավորել թիմը, տրանսֆերի շուրջ ստեղծված աժիոտաժը հոգնեցնում էր նրան։ Չգիտես ինչու՝ բոլորն ասում են, որ Էդիկն անպայման պետք է հեռանա։ Բայց նա լճացման մեջ չէ. հակառակը, նա անընդհատ զարգանում է, ռեկորդներ է սահմանում, տիտղոս է նվաճել։ Վիճակագրության տեսանկյունից այս մրցաշրջանը նրա համար ընդհանրապես ռեկորդային է։
Երեք տարի անընդմեջ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան, և, կարծում եմ, կճանաչվի նաև չորրորդ անգամ։ Ինձ թվում է՝ դեռ երկու տարի առաջ նա սկսեց այլ կերպ նայել այս ամենին՝ սովորելով չնյարդայնանալ և ավելորդ չանհանգստանալ։
Մենք հաճախ ենք զրուցում այս թեմայով, և Էդիկը հասկանում է մեկ բան. եթե լավ ակումբից խոշոր առաջարկ ստացվի, Սերգեյ Նիկոլաևիչը (ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին — խմբ․), ամենայն հավանականությամբ, ընդառաջ կգնա նրան։ Իսկ եթե դա տեղի չունենա, և նա շարունակի պայքարել Ռուսաստանում բարձրագույն տեղերի համար ու գերազանցել արդյունավետության ռեկորդներ, ապա դա նույնպես հիանալի ուղի է։ Համոզված եմ, որ Էդիկն այստեղ վայելում է իր կարիերայի յուրաքանչյուր օրը»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և երկար տարիներ հանդիսանում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։


