Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆրանսիացին ավարտված մրցաշրջանում 56 խաղում 43 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Նա Իսպանիայի Լա լիգայում 31 գոլով դարձել է առաջնության գլխավոր ռմբարկու և «Ոսկե խաղակոշիկ» նվաճել։