Մբապեի դուբլն օգնեց Ռեալին հաղթել Սելտային
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տոնեց Վիգոյի Սելտայի նկատմամբ: Խաղն ավարտվեց 3:2 հաշվով:
Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Բարսելոնն» ունի 79 միավոր, իսկ «Ռեալը»՝ 75 միավոր: Հաջորդ՝ 35-րդ տուրում այս երկու թիմերը կմրցեն միմյանց հետ, որն էլ հավանաբար վճռորոշ կլինի Իսպանիայի չեմպիոնին որոշելու մրցապայքարում: