հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մարիամ Մկրտչյանը 4.5 միավորով առաջատարների շարքում է

Մարիամ Մկրտչյանը 4.5 միավորով առաջատարների շարքում է

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

 Վեց խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, ով հաղթել է բոլոր խաղերում:

 Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։

 Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է առաջատարների շարքում:

 Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4 միավոր:

 Ներկայացնում ենք առաջնությանը մասնակցող բոլոր հայ շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.
 ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 4.5 միավոր
 ԿՖՎ Պոլինա Կոբակ՝ 4 միավոր
 ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 4 միավոր
 ՄԳ Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր
 Անի Նահապետյան՝ 3.5 միավոր
 ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 3 միավոր
 Անի Ավետիսյան՝ 3 միավոր
 Կիտի Նադանյան՝ 2.5 միավոր
 ԿՖՎ Նվարդ Հայրապետյան՝ 2.5 միավոր
 Անահիտ Մկրտչյան՝ 2.5 միավոր
 Մանե Ղարիբյան՝ 2 միավոր
 Լիդա Սինգ՝ 2 միավոր
 ԿՖՎ Սոնա Կրկյաշարյան՝ 1.5 միավոր
 Անահիտ Մուրադյան՝ 1.5 միավոր
 Թամարա Մանուկյան՝ 1.5 միավոր
 Լիլիա Դանիելյան՝ 1.5 միավոր

 Այսօր հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

  • Կիսվել: