ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ

Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնությունների լավագույն պահը. Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն է լավագույնը։

«Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխաս Ամոյանը հաղթեց աշխարհի երեք մեդալակիրների և չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Երկրպագուները ձայների 37%-ով ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ»,- հայտնել են ֆեդերացիայից։

  • Կիսվել: